Կանադացի լուսանկարիչ Թեյլոր Ջոնսը «Թանկագին լուսանկար» անվանումով բլոգ է ստեղծել համացանցում, որտեղ նա և նրա մտերիմները լուսանկարներ են տեղադրում: Սակայն դրանք սովորական եղանակով չեն տեղադրվում:
Բանն այն է, որ մեկ լուսանկարում համատեղվում են անցյալի և ներկայի կադրերը: Ամեն ինչ մնում է նույնությամբ, փոխվում են միայն մարդիկ, ովքեր տարիների ընթացքում մեծացել են և փոխվել:
Ներկայացնում ենք բլոգի լավագույն ընտրանին, որտեղ հանդիպում են անցյալն ու ապագան և որտեղ կենդանանում են անցյալի վառ հուշերը: