1076 դիտում
15:50 02-11-2015
Մայրաքաղաքում շարունակում են բացահայտել հասարակական նշանակության օբյեկտները պոլիէթիլենային ծածկերով սահմանազատելու դեպքերը
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ուղղությամբ նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 3 դեպքի մասով:
Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում արձանագրվել է խախտման 3 դեպք: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ժամանակավոր հիմունքներով գործող հասարակական նշանակության օբյեկտները պոլիէթիլենային ծածկերով սահմանազատելու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Ըստ այդմ, նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է խախտման 10 դեպք:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը բոլոր վարչական շրջաններում:
Նմանատիպ նյութեր
1209 դիտում
17:00 21-12-2015
Երևանում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 4 օբյեկտ
1265 դիտում
16:38 26-10-2015
Մայրաքաղաքում կարգելվի պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը
Այս բաժնից
1630 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան