Ադրբեջանում ականի վրա զինվորական բեռնատար է պայթել. կա վիրավոր
Նախիջևանի Սադարաքի շրջանում տեղակայված Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկին պատկանող «Ուրալ» մակնիշի բեռնատարը պայթել է ականի վրա:
Տեղեկությունների համաձայն բեռնատարում եղել են զինվորականներ, որոնցից մեկը՝ շարքային Նովրուզ Մամեդովը, մարմնական ծանր վնասվաքներով հոսպիտալացվել է:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հաստատել է տեղեկությունը:


