«Կարմիր բլուր» հնավայրի հարակից այգին շուտով լիովին կծառայի բնակիչներին
«Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները հիմնականում ավարտվել են: Զբոսայգին ամբողջությամբ կահավորվել է նստարաններով, մանկական խաղերով, աղբամաններով, զրուցատաղավարով:
Տարածքը կանաչապատվել ու ծաղկային ձևավորումներ է ստացել, անցկացվել է ոռոգման ցանց: Սիզամարգերի, ճեմուղիների երկարությամբ տնկվել են մշտադալար թուաներ:
Ներկայում ավարտական փուլում են նկարազարդման աշխատանքները, որից հետո այգին լիովին կծառայի բնակիչներին:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]