211652_close_icon
views-count1232 դիտում article-date 16:38 26-10-2015

Մայրաքաղաքում կարգելվի պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը: «Բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ ընկերություններ, անձրևային եղանակով պայմանավորված, փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները, ինչն անթույլատրելի է: Նրանց հետ ունեցած պայամանագրերում հստակ սահմանված է գործունեություն ծավալելու սեզոնային բնույթի պահանջը: Սա վերաբերում է նաև բացօթյա առևտրի այն տեսակներին, որոնք թույլատրված են օրենքով: Ըստ այդմ, խստորեն հետևեք պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու բացառեք նմանատիպ ծածկերով սահմանազատման ցանկացած փորձ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր