211652_close_icon

Դավութօղլուի նախընտրական խոստումը. ամուսնանալ ցանկացողներին կօգնենք կին գտնելու հարցում

views-count1931 դիտում article-date 22:15 23-10-2015
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սահմանային Շանլըուրֆա նահանգում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ բոլոր ամուսնանալ ցանկացող տղաները կարող են կնոջ ընտրության հարցում իրեն դիմել,-հաղորդում է Ria Novosti-ն: «Եթե ունեք աշխատանք, աշխատավարձ և սնունդ, էլ ի՞նչ է մնում՝ կնի: Մենք ուզում ենք, որ այս հողի վրա պարող մարդիկ ծաղկեն՝ երեխաներ ունենան և աշխատանք: Երբ գտնեք, որ ուզում եք ամուսնանալ, ապա դիմեք մեզ»,-ասել է Դավութօղլուն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, քանի որ ամռանը անցկացված ընտրությունների քվեարկության արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրեց խորհրդարանում իր մեծամասնության կարգավիճակը և չկարողացավ ձևավորել կոալիցիոն կառավարություն:

Նմանատիպ նյութեր