1242 դիտում
11:11 21-10-2015
Փոխնախարար Նազարյանը հանդիպել է Ազգային ՄԱԿ-ի մոդել համաժողովի մասնակիցների հետ
Հոկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումն Ազգային ՄԱԿ-ի մոդել համաժողովի մասնակիցների հետ, որի նպատակն էր Երևանում անցկացվելիք կազմակերպության հիմնադրման 70-ամյակին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին նվիրված համաժողովին ընդառաջ ուսանող-պատվիրակների հետ քննարկել ՄԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները, առանձնահատկությունները և ընթացակարգային ու բովանդակային հարցեր:
Հանդիպմանը Կարեն Նազարյանի կողմից ներկայացվել է ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնությունները, նա խոսել է միջազգային այդ ունիվերսալ կառույցում ՀՀ պատվիրակությունների ներգրավվածության մասին:
Փոխնախարարը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին` նշելով որ այսօր Հայաստանը պատրաստ է ավելի արդյունավետ դարձնելու իր մասնակցությունը ՄԱԿ-ի կառույցների աշխատանքներին և, հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած դրական փորձի վրա, իր գործնական ներդրումը բերել համաշխարհային գործընթացներին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, միջազգային անվտանգության և խաղաղության հաստատման գործընթացներում:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ԱԳՆ աշխատակիցներ, հայաստանյան ԲՈՒՀ-երի ուսանողներ:
Նմանատիպ նյութեր
795 դիտում
17:53 24-11-2015
Փոխնախարար Նազարյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը Բրյուսելում
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
922 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր