211652_close_icon
views-count1309 դիտում article-date 15:31 16-10-2015

Հյուրը ներքնակի տակից 307.000 դրամ էր գողացել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.30-ին, 1936 թ. ծնված Զարիկ Մ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ իր բարեկամ Ռոստամ Ե.-ն ժամանակավոր բնակվելով իր տանը՝ ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից գողացել է 307.000 դրամ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ 1993 թ. ծնված Ռուստամ Ե.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր