1855 դիտում
08:43 16-10-2015
Քննարկվում է Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գազամուղ կառուցելու հարցը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը երեկ մեզ հետ զրույցում անակնկալ հայտարարություն արեց, այն է՝ հիմա քննարկվում է Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գազամուղ կառուցելու հարց։
Մեր հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցամ Իրանի հետ ներքին սպառման համար նախատեսված գազ ներկրելու շուրջ, Արսեն Ղազարյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Դրա ժամանակն էլ կգա. տեսեք, արդեն խոսակցություն կա, որ արդեն Իրան-Հայաստան երկրորդ գազամուղը պետք է կառուցվի, ավելի լայն տրամաչափով»։ Այսպիսի ծրագրի մասին մինչ օրս որեւէ ակնարկ անգամ չի արվել, սակայն արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ միջկառավարական մի քանի քննարկումների ինքը մասնակցել է, եւ Իրան–Հայաստան նոր գազամուղի ծրագրի մասին հարց շոշափվել է։
Սա ուշագրավ է նրանով, որ Իրան-Հայաստան գործող գազամուղը շահագործվում է իր թողունակության ընդամենը 20-25 տոկոսով»:
Նմանատիպ նյութեր
985 դիտում
13:42 15-06-2024
Ամենասարսափելին «Ոսկեպարի անկլավը» տալն է․ Հայաստան ո՛չ երկաթգիծ է մտնելու, ո՛չ գազամուղ․ Հրանտ Բագրատյան
54144 դիտում
23:37 12-12-2020
ՔՊ նիստում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը․ քննարկվում է երկու հնարավոր թեկնածուի անուն. 168.am
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան