1369 դիտում
18:50 15-10-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարի հետ
Երևանի քաղաքապետի հրավերով պաշտոնական այցով մայրաքաղաքում գտնվող ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Ողջունելով գործընկերոջն ու շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Ռուսաստանի Դաշնության մարզերի ու քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ այս հարցում, անշուշտ, իր դերակատարումն ունի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:
Համառոտ երկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները՝ Տարոն Մարգարյանը
հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է ծավալում գործընկեր քաղաքների հետ: Քաղաքապետը հույս է հայտնել, որ Դոնի Ռոստովի վարչակազմի հետ նախատեսվող 2015-2020թթ. առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության ծրագրի ստորագրումով առավել կսերտանա նաև փոխգործակցությունը Երևանի և Դոնի Ռոստովի վարչակազմի միջև:
«Մենք իսկապես բավականին անելիքներ ունենք երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Երևանի և Դոնի Ռոստովի վարչակազմի միջև համագործակցության ծրագրի ստորագրումը կարևորվում է մեր կողմից, և վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում բավականին շոշափելի արդյունքներ կունենանք, ինչն, անշուշտ, լրացուցիչ խթան կհանդիսանա նաև երկու քաղաքների բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու առաջարկել արդեն իսկ ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կհստակեցնեն գործնական ծրագրերի իրականացման ժամանակացույցը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար` Սերգեյ Գորբանը, կարևորելով երկու քաղաքների միջև համագործակցության ծրագրի ստորագրումը, իր հերթին ընդգծել է, որ կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակահատվածում երկու քաղաքներն արդյունավետ փոխգործակցություն ծավալեն:
«Վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության դաշտում: Երևանը մեզ համար իսկապես հարազատ քաղաք է, ու համոզված եմ, որ մեր բարեկամությունն անպայման կվերաճի նաև վստահելի ու հեռանկարային գործընկերության, որի ներուժն առկա է այսօր թե՛ Երևանում և թե՛ Դոնի Ռոստովում: Ի դեպ խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ արդեն երկրորդ անգամ եմ Երևանում, և ակնհայտ է, որ քաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ Դուք լուրջ և հետևողական ծրագրեր եք իրականացնում, ինչն, անշուշտ, տպավորիչ է և ոգևորող, որ մեր համագործակցությունը ևս կլինի արդյունավետ», - նշել է Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
22:45 15-10-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դոնի Ռոստովի գործընկերոջ հետ շրջել է գիշերային Երևանում
1062 դիտում
20:30 15-10-2015
Երևանի քաղաքապետարանի և Դոնի Ռոստովի վարչակազմի միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր
1202 դիտում
18:53 29-07-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի ղեկավարի հետ
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1333 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch