slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արցախի վարչապետը ելույթ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի «Արմթեք» 8-րդ համաժողովում
211652_close_icon

Արցախի վարչապետը ելույթ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի «Արմթեք» 8-րդ համաժողովում

views-count2203 դիտում article-date 18:47 14-10-2015
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ «Արմթեք-Կոնգրես-2015» համաժողովի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հատուկ նիստին և հանդես եկել ելույթով: Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ ԱՀ կառավարության հրավերն ընդունելու և Արցախում նիստ գումարելու համար: Կարևորելով համաժողովի նշանակությունն, իբրև տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ, վարչապետն անդրադարձել է բնագավառում կառավարության կատարած աշխատանքներին և ներկայացրել իր պատկերացումները հետագա անելիքների վերաբերյալ: Ա. Հարությունյանը միջոցառման ընթացքում նաև պատասխանել է մասնակիցների հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ համագործակցել համաժողովում ներկայացված ձեռնարկությունների հետ: Տեխնոլոգիական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարներ և ԱՀ պետական պաշտոնյաներ հանդես են եկել զեկուցումներով: Բանախոսները, խոսելով բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների և սկսնակ ընկերությունների հաջողությունների մասին, իրենց ելույթներում ընդգծել են նորարար տեխնոլոգիաների կարևոր դերը տնտեսության, կրթության, պետական կառավարման ոլորտներում և սահմանների անվտանգության ապահովման հարցում: Նիստի ընթացքում քննարկվել են Արցախում ՏՏ ոլորտի զարգացման միտումներին, տեխնոլոգիական կրթության կազմակերպմանը, կադրերի վերապատրաստմանը, միջազգային համագործակցության խթանմանը, ներդրումների ներգրավմանը և սկսնակ ընկերությունների կայացմանը վերաբերող հարցեր: Համաժողովին մասնակցում էին ՀՀ և ԱՀ տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ԱՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՏ ոլորտի մասնագետներ և ուսանողներ Արցախից: Վարչապետ Արայիկ Հարությունյանի ելույթի տեքստը՝ ստորև. «Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ և հյուրեր, Սիրով ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողովի կազմակերպիչներին՝ մեր հրավերն ընդունելու և 8-րդ՝ «ԱրմԹեք-Կոնգրես-2015» համաժողովի հատուկ նիստն Արցախում անցկացնելու համար: Համոզված եմ, որ այն կհանդիսանա լավագույն հարթակ գործարար շփումների համար և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա ծանոթանալու Արցախի տեխնոլոգիական զարգացման ներուժային հնարավորություններին, ինչպես նաև՝ քննարկելու, որոնելու և ծրագրելու դրանց իրացման արդյունավետ ուղիները: Մենք կարևորում ենք բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ որպես տնտեսության առաջընթացի ու բնակչության կենսապայմանների բարելավման հիմնական գործոն: Դրանք այսօր պահանջված են ամենուր՝ գիտության, կենցաղի, պետական կառավարման, գործարարության, երկրի անվտանգության ապահովման մեջ, որպեսզի իրենց յուրահատուկ մեթոդներով նպաստեն տարաբնույթ խնդիրների արդյունավետ լուծմանը: Տարբեր առիթներով նշել ենք Արցախի տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտության մասին՝ պայմանավորելով այն զարգացման այնպիսի ձևի ընտրությամբ, որում համակողմանիորեն հաշվի են առնված առկա իրողությունները, մասնավորապես՝ ազգաբնակչության գիտակրթական ներուժի համեմատական բարձր մակարդակը և բնական գիտությունների հանդեպ նրա հակվածությունը, ինչպես նաև՝ տարածքային, բնական պաշարների և տրանսպորտային ուղիների սահմանափակումները: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ընթացքը, Արցախի յուրահատուկ իրավիճակը և մեր շուրջը տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունները՝ կուզենայի ընդգծել հայրենական տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման չափազանց կարևոր նշանակությունը մեր հանրապետության պաշտպանության բնագավառում: Այդ տեսակետից բացարձակ առավելության ձեռք բերումը մեր արդիական խնդիրներից մեկն է հանդիսանում:

Նմանատիպ նյութեր