Ռոնալդուի որդին մրցանակաբաշխության ժամանակ հոր հասցեին անհարգալից ժեստ է արել. տեսանյութ
Մադրիդում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չորրորդ «Ոսկե խաղակոշիկը» շնորհելու հանդիսավոր արարողության ժամանակ դահլիճում է եղել նաեւ ֆուտբոլիստի որդին:
Երբ մրցանակաբաշխությունից հետո խոսքը փոխանցել են Ռոնալդուին, նրա որդին անհարգալից ժեստ է արել հոր հասցեին, որը չի դադարեցրել նույնիսկ նկատողությունից հետո:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 35 խաղում 48 գոլի հեղինակ է դարձել: