Թուրքիայի ԱԳՆ են կանչվել ՌԴ և ԱՄՆ դեսպանները
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը և ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը այսօր հրավիրվել են այդ երկրի ԱԳՆ՝ կապված Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների դեմ կռվող քուրդ գրոհայիններին ռազմական աջակցություն ցուցաբերելու հետ, հաղորդում է Ria Novosti-ն:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ ԱՆնարան անընդունելի կհամարի ԱՄՆ-ի կողմից Սիրիայում քուրդ զինյալներին ռազմական օգնություն ցուցաբերելու փաստը և կդիտարկի այն՝ որպես Թուրքիայի դեմ ուղղված քայլ:
Իսկ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում Սիրիայում «Իսլամական պետությոն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող քրդերին: