211652_close_icon
views-count1561 դիտում article-date 17:00 14-10-2015

Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

Քաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները իր և ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են ավտոմեքենան, տարել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողներից մեկը հայհոյել և բռունցքով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Քաղաքացի Լուսիկ Կ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր