4977 դիտում
09:59 14-10-2015
Հիմա ես սիրտ ու հավես չունեմ խոսելու. Ռուբեն Հայրապետյանը՝ Հայաստան-Ալբանիա սկանդալային խաղի մասին. «Իրավունք»
«Իրավունք»-ը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին շրջանում չի փայլում իր խաղով ու պարտություններ է կրում, վառ օրինակներից են Ֆրանսիայի հետ ընկերական խաղում 4:0 հաշվով պարտությունը, և ընդամենը երեկ կայացած Ալբանիայի հետ խաղում 3:0 հաշվով պարտությունը: Հավաքականի վերոհիշյալ անհաջողությունները հանրությունը կապում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ այդ կառույցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ:
Հավաքականի այս վիճակի պատճառների մասին փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, ով սակայն, համենայնդեպս այս պահին, չցանկացավ որևէ ստույգ մեկնաբանություն անել՝ նշելով միայն.
- Հիմա ես սիրտ ու հավես չունեմ խոսելու, թողեք հասկանամ ինչ է կատարվում, հետո նոր կխոսեմ:
- Բայց գլխավոր մարզիչն փոխելու մտադրություն չունե՞ք:
- Ասեցի՝ թողեք հանգիստ, ինչ կլինի»:
Նմանատիպ նյութեր
1490 դիտում
18:37 14-11-2020
«Հիմա, իրոք, խոսելու սիրտ չկա»․ մարզպետ Դավիթ Գևորգյան
9009 դիտում
20:47 13-10-2015
Հայաստան-Ալբանիա հանդիպման շուրջ սկանդալային լուրեր են շրջանառվում. Ալբանիան կարող է զրկվել Եվրո-2016-ի ուղեգրից
1422 դիտում
10:22 22-09-2021
Պետք է խոսելու «սիրտ ունենալ»․ անկախության գաղափարի նվիրյալների ձայնն աղոտ հույս է ներշնչում․ «Առավոտ»
Այս բաժնից
1873 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4876 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են