998 դիտում
15:17 13-10-2015
Ավարտվել է քրեակատարողական վարչության աշխատակցի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու բազմադրվագ գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի աշխատակից, արդարադատության մայոր Սամվել Պապիկյանը, դատարանի դատավճռով փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալ Արարատ Սարգսյանի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, անձնական այլ դրդումներով, կատարել է պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով փորձաշրջանում գտնվող Արարատ Սարգսյանին 2013թ. նոյեմբերի 5-ին այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի բաժանմունքի աշխատակից Սամվել Պապիկյանը վերցրել է հաշվառման, նրա անվամբ կազմել անձնական գործ, և նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ վերջինիս պարտավորեցրել է նախ՝ ամիսը երեք, իսկ հետագայում՝ ամիսը երկու անգամ ներկայանալ հիշյալ բաժանմունք և ստորագրել անձնական գործին կցված՝ այցելությունների փաստն ու հերթականությունը հավաստող պաշտոնական փաստաթղթում` ժամանակացույցում:
2014թ. հոկտեմբերի 23-ին Սամվել Պապիկյանն այցելել է դատապարտյալ Ա. Սարգսյանի բնակության վայր, որտեղ վերջինս, գանգատվելով առողջական վիճակից, խնդրել է թույլատրել բաժանմունք չներկայանալ և փաստաթղթում ստորագրել հետին ամսաթվով: Ա. Սարգսյանի խնդրանքին ընդառաջելով՝ Սամվել Պապիկյանը կատարել է պաշտոնեական կեղծիք:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ 2014 և 2015 թվականներին՝ տարբեր օրերի, դատապարտյալ Ա. Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի բաժանմունք չներկայանալով, հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, բազմաթիվ անգամ ստորագրել է պաշտոնական փաստաթղթերում, իսկ բաժանմունք չներկայանալու օրերին իրականում գտնվել է ՀՀ սահմաններից դուրս:
Դատապարտյալի կողմից կատարված կեղծիքները հայտնաբերելով՝ Ս. Պապիկյանը, համապատասխան միջոցներ ձեռնարկելու փոխարեն, տեղի է տվել դատապարտյալի խնդրանքներին, կեղծիքները դիտավորյալ չի արձանագրել և կեղծ գրառումներով պաշտոնական փաստաթուղթը կցել է դատապարտյալի անձնական գործին:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի աշխատակից, արդարադատության մայոր Սամվել Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արարատ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով:
Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1998 դիտում
22:32 23-03-2016
Ավարտվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը
1239 դիտում
15:07 28-09-2015
Ավարտվել է ոստիկանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը. ՀՔԾ
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը