211652_close_icon
views-count1378 դիտում article-date 10:18 11-10-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի պատվիրակության անդամների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Լեոնիդ Պեչատնիկովի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։ Բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման և ամրապնդման կարևորությունը, նաև հատկանշել, որ 2013 թվականին Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում երկու մայրաքաղաքների գործադիր մարմինների միջև ստորագրված 2014-2016թթ. hամագործակցության ծրագիրը փոխգործակցության խորացման նոր հնարավորություններ է ընձեռել երկուստեք հարաբերություններում: «Մոսկվան Երևանի համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը: Հաշվի առնելով վերջին տարիներին ծրագրային մեր համագործակցության` արդեն փաստված արդյունավետությունը, պետք է աշխատանք տանենք առկա փոխշահավետ գործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Վստահ եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը»,- ընդգծել է քաղաքապետը:  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Լեոնիդ Պեչատնիկովը նախ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ջերմ ողջույններն ու Երևանի տոնի առթիվ շնորհավորանքն է փոխանցել Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունն ու վստահեցրել է, որ այն էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են: «Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Դա նպաստել է, որ մենք այսօր ունենանք ոչ միայն գործընկերային, այլև ջերմ բարեկամանական հարաբերություններ: Եվ մենք նույնպես վստահ ենք, պարոն քաղաքապետ, որ երկու մայրաքաղաքների գործընկերային հարաբերությունները հետզհետե կզարգանան ու կընդլայնվեն համագործակցության ուղղությունները»,-նշել է Լեոնիդ Պեչատնիկովը:

Նմանատիպ նյութեր