211652_close_icon
views-count1358 դիտում article-date 16:37 10-10-2015

Բակո Սահակյանը պարգևատրումներ է արել

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր եւ կարգադրություն պարգեւատրելու մասին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով՝ 7 հոգի: Նախագահի հրամանագրով` 2015 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ անցկացնելու աշխատանքներին աջակցելու, հրդեհավտանգ իրավիճակները վերահսկելու եւ հրդեհների դեմ պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության 20 աշխատող պարգեւատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով: Ծառայության 150 աշխատող, համաձայն Նախագահի կարգադրության, արժանացել է դրամական պարգեւատրման:

Նմանատիպ նյութեր