ԱԻ նախարարը պարգևատրումներ է արել
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Ա. Երիցյանը:
Խորհրդակցության սկզբում ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի սեյսմիկ դիտարկումների ազգային ցանցի կայացման ու զարգացման գործում ներդրած անձնական ավանդի, երկարամյա աշխատանքային գործունեության, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի կապակցությամբ` ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի «Արթիկ» համալիր կայանի նախկին վարիչ Թելման Սիրունյանը պարգևատրվեց «Պատվավոր աշխատակից» մեդալով:
- Այսպիսի մարդիկ պիտի միշտ մեր կողքին մնան,- ասաց Ա. Երիցյանը,- շնորհակալություն եմ հայտնում և ուզում ևս մեկ անգամ հավաստել, որ մենք էլ միշտ Ձեր կողքին ենք:
Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՀՀ ԱԻ նախարարության պատվոգրով պարգևատրվեց Արսեն Մանուկյանը` ԱԻ նախարարության հետ սերտորեն համակգործակցելու և աջակցություն ցուցաբերելու համար:
Օրակարգի համաձայն` խորհրդակցության մասնակիցները նախարարին զեկուցեցին ընթացիկ աշխատանքների մասին: