211652_close_icon
views-count4371 դիտում article-date 08:09 09-10-2015

Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի դեմ փաստերի մի ամբողջ տրցակ է կազմվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի դեմ փաստերի մի ամբողջ տրցակ է կազմվել: Այդ մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին: Եվ հիմա ՀՀ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն սպասում են նրա որոշմանը: Իրավապահները կասկածներ ունեն, որ Շահինյանն անձնական շահագրգռություններից ելնելով՝ ինչ-որ գործեր է ուղղորդել: Իհարկե, Հայաստանում քրգործերն ուղղորդելն «արգելված չէ», սակայն նման բան կարող է տեղի ունենալ միայն Սերժ Սարգսյանի իմացությամբ: Ըստ երևույթին, այս ՙկանոնն՚ է խախտել Վահրամ Շահինյանը` ամենայն հավանականությամբ քննելով իր փեսայի` Արարատի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանի ենթակայի գործած արարքի մանրամասները: Սերժ Սարգսյանի հանձնարարության դեպքում իրավապահները չեն բացառում, որ Վահրամ Շահինյանը, հնարավոր է, պաշտոնանկ արվի կամ անգամ մեղադրանք առաջադրվի նրա նկատմամբ: Մի խոսքով, Սերժ Սարգսյանը կասի` «կախե՞լ», թե պարգևատրել»:

Նմանատիպ նյութեր