Թուրքիայում դպրոցի բակում նռնակի պայթյունից երեխա է զոհվել. կան նաև վիրավորներ
                        Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան  դպրոցներից մեկի բակում նռնակ է պայթել, հաղորդում է Dogan Haber-ը:
Պայթյունի հետևանքով մահացել է 9-ամյա Հասան Յըլմազը, իսկ 5-ամյա և 5-ամյա 2 երեխաներ ծանր վիրավորվել են:
Ըստ տեղեկությունների՝ ձեռքի նռնակը գտել են երեխաները և սկսել են խաղալ նրա հետ, ինչի ընթացքում այն պայթել է:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


