36577 դիտում
12:39 08-10-2015
Էջմիածնում բացվեց Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին. ՀՀ նախագահն ու Վեհափառը հարգանքի տուրք մատուցեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Էջմիածին քաղաքի տոնի կապակցությամբ Էջմիածին էին ժամանել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, գեներալ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, հյուրեր՝ ԱՊՀ երկրներից և սփյուռքից:
Ինչպես Էջմիածնից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին էր ժամանել նաև ազգային հերոս, Սպարապետ, Հայոց բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը, սպարապետի հայրը՝ Զավեն Սարգսյանը, Սպարապետի եղբայրներ Արամ և Արմեն Սարգսյանները, ինչպես նաև պատանի երկրապահները:
Էջմիածին քաղաքի ամենաերկար փողոցում բացվեց Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի կիսանդրին, որին նայելով ավելի ես հպարտանում, որ նա եղել է մեր օրերի Սպարապետը և ում շնորհիվ կայացել է Հայոց բանակը՝ տանելով բազմաթիվ հաղթանակներ ու ազատագրելով Արցախ աշխարհը:
Կիսանդրու բացումը կատարեց Սպարապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Կարճ ելույթով հանդես եկան ճարտարապետն ու Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որից հետո Հանրապետության նախագահը, Վեհափառ հայրապետը, ԱԺ նախագահը և բազմաթիվ հյուրեր հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետին՝ ծաղիկներ խոնարհելով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
Նմանատիպ նյութեր
3101 դիտում
16:44 05-03-2022
Վարչապետը ԵԿՄ-ում հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ