Վանաձորում մարզպետը, քաղաքապետն ու շարքային վանաձորցին հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակին. ֆոտոշարք
Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան:
Այս առիթով Վանաձոր քաղաքում Սպարապետի արձանի առջև ծաղիկներ խոնարհելով՝ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, զինվորականներ, ուսանողներ, շարքային լոռեցիներ: