2402 դիտում
10:40 08-10-2015
Փետրվարյան հայտնի գիշերվանից հետո ԲՀԿ-ն պառակտվեց երեք մասի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Փետրվարյան հայտնի գիշերվանից հետո ԲՀԿ-ն պառակտվեց երեք մասի՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թեւերի: Սարգսյանի կողմնակիցների մի մասը դուրս եկան կուսակցությունից, մի մասը ձեւական պահպանում է մանդատը, Քոչարյանի թիմակիցներն անկուսակցական են, բայց ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ, դե, իսկ Աբրահամյանի թիմը խմբվել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի շուրջ՝ ԲՀԿ-ում:
Քոչարյանական պատգամավոր Էլինար Վարդանյանն այս ընթացքում շարունակում էր չենթարկվել կուսակցական որոշումներին, եւ երեկ նրա՝ ԲՀԿ-ից հեռացնելու հարցն է բարձրացվել: Նրան ու Ստեփան Մարգարյանին միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայկական պատվիրակության անդամությունից հեռացրել են: Եւ տեղի ունեցածը երեկ նաեւ պայմանավորում էին Ն. Զոհրաբյանի անձնական նկրտումներով, թե նա անձնական հակակրանք ունի Քոչարյանի, նրա թիմի նկատմամբ:
Սակայն Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ համար ամենաանընդունելին պարզ, հասարակ պրոցեսներին, գործընթացներին ինչ-որ դավադրությունների տեսությունների շղարշ տալն է: Ես որեւէ անձնական խնդիր չունեմ, կա հստակ կուսակցական կարգապահություն»:
Նմանատիպ նյութեր
18319 դիտում
02:12 05-10-2018
ՀՀ երեք նախագահները կապ չունեն ԲՀԿ-ի հետ ու չեն կարող ԲՀԿ-ի միջոցով գալ քաղաքական դաշտ․ Գ․ Ծառուկյան
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»