211652_close_icon
views-count51453 դիտում article-date 16:26 06-10-2015

Տավուշի մարզպետն ու Բերդավանի գյուղապետը գյուղացիների հետ կրակոցների տակ խաղողի բերքահավաք են սկսել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Բերդավանի գյուղապետ Արարարատ Գաբրիելյանը այցելել են Տավուշի մարզի Բերդավան վարչական շրջանին պատկանող, գյուղի բնակիչների կողմից մշակվող խաղողի այգիներ, որը Ադրբեջանի սահմանին մոտ է գրեթե 300 մետր: Ինչպես Բերդավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտից գյուղի ժողովուրդը սկսել է հավաքել խաղողը ու այդ ժամանակ Ադրբեջանի հենակետերից բաշիբոզուկները սկսել են անկանոն կրակահերթեր արձակել խաղաղ բնակիչների ուղղությամբ: Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն դրա արդյունքում վնասվել է գյուղի բնակիչ Գագիկ Բարխուդարյանի ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում սահմանի բերանին աշխատանքներ կատարող բերդավանցիները ասում էին. «Մենք ոչ մի տեղ չունենք գնալու, քանի որ սա մեր հողն է, մեր ջուրն է, մեր ծննդավայրն է: 100 հատ թուրքի նման մարդ լինի` միևնույն է, մենք մենք խաչը պատվով ու հպարտությամբ տանում ենք: Նրանք «Մաուգլի» մուլտֆիլմի հայտնի շակալի նման կրակում են, իրանց կարճ խելքով մտածում են, թե մենք փախնող ենք: Ափսոս, մեր արյան մեջ չկա խաղաղ բնակչի վրա կրակելու խասիաթ, ինչպես որ իրանք են նենգ վարվում խաղաղ բնակիչների նկատմամբ, թե չէ մենք էլ որ իրանց նման մտածենք, հիմա էդ դիրքերը նո՞ր էինք գրավել»: Բերդավանցիները նաև իրենց շնորհակալությունն էին հայտնում Տավուշի մարզպետին՝ իրենց գյուղապետին ասելով. «Հալալ ա, ինչ սկսել են կրակել, գյուղապետով, մարզպետով կողքներիցս չեն գնում, բայց եթե մի քիչ կառավարությունը մեր մասին մտածի, հաստատ ամեն ինչ «OK» կլինի, որովհետև պետք է, ի վերջո, իմանան, որ մայրաքաղաքը պահողը մենք ենք: Մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև Գագիկ Ծառուկյանին, ով առանց որևէ խնդիրների, պռոբլեմների ընդունում է մեր տանջանքով աճեցրած ու հավաքած խաղողը և ժամանակին էլ վճարում ա, ոչ թե ուրիշների նման «շուն ու կատու է խաղում»՝ «ուրբաթ օրը համեցեք, տար»: Այս պահին ազերի ճիվաղները դադարեցրել են կրակոցները, իսկ գյուղապետ Ա. Գաբրիելյանը «Ինչու է աղմկում գետը» հայտնի ֆիլմի հերոս գյուղապետի նման թեժ կետում գտնվում է իր բնակչի կողքին: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի Մանրամասները` տեսանյութում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր