211652_close_icon
views-count1280 դիտում article-date 15:39 05-10-2015

Եվրամիությունը կարող է թուրքերին առանց այցագրի մուտք տրամադրել. աղբյուր

Եթե Անկարան ընդունի Բրյուսելի մի շարք առաջարկները, ապա Եվրամիությունը կարող է Թուրքիայի քաղաքացիներին ԵՄ տարածք առանց այցագրի մուտք գործելու հնարավորություն տալ: Այդ մասին Ria Novosti-ն հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Աղբյուրը նշել է, որ պայմաններից մեկը կլինի այն, որ Թուրքիան և Հունաստանը համատեղ պարեկություն իրականացնեն Էգեյան ծովի արևելյան հատվածում, ինչպես նաև Թուրքիայում ԵՄ-ի կողմից փախստականների ընդունման ու գրանցման 6 կետեր բացվեն: Նրա խոսքով՝ սպասվում է, որ հարցն այսօր քննարկվելու է ԵՄ ինստիտուտների ղեկավարների և Թուրքիայի նախագահ Ռեջփ Էրդողանի հետ: Վերջինը երկօրյա այցով կլինի Բելգիայում:

Նմանատիպ նյութեր