Իրանը մտադիր է 7 միջազգային օդանավակայան կառուցել մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում
                        Իրանի ճանապարհային ու քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ախունդին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պատրաստվում են մայրաքաղաք Թեհրանի շուրջը 7 միջազգային օդանավակայան կառուցել: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը: 
Նախնական կանխատեսումներով՝ օդանավակայանների շինարարությունը ավարտին կհասցվի մինչև 2025 թվականը: Ախունդին նաև նշել է, որ բոլոր օդանավակայանները կունենան օրական մինչև 400 օդանավ ընդունելու հնարավորություն:
«Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը ներկա դրությամբ ընդունում և ճանապարհում է 6 մլն ուղևորների: Հաջորդ տարի կբացվի ևս մեկ տերմինալ՝ 5 մլն ուղևորի թողունակությամբ»,-ասել է Ախունդին:
Օդանավակայանների կառուցումը կարժենա մոտ 20 մլրդ դոլար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

