211652_close_icon
views-count2269 դիտում article-date 20:22 30-09-2015

Հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին պաշտոնապես կհայտարարվի «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագրի մեկնարկը:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը («Թի-Էս-Դի») և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» («Էն-Թի-Ի-Էֆ») հայկական բարեգործական հիմնադրամը` ՀՀ կառավարության, ի դեմս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Լոֆթ» և «Սիթիմոբիլ» ընկերությունների հետ համատեղ, հրավիրում են Ձեզ մասնացկելու «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագրի պաշտոնական մեկնարկի մամլո ասուլիսին, որը տեղի կունենա Երևանում, սույն թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին` «Լոֆթ»-ում (հասցե` Երևան, Մոսկովյան 3, նախկին Հր. Աճառյանի համալսարանի շենք, ներքնահարկ): Ծրագրի պաշտոնական մեկնարկը կազդարարեն ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար էմիլ Տարասյանը, ծրագրի կազմակերպիչ և ֆինանսավորող, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը և ծրագրի գլխավոր հովանավոր «Սիթիմոբիլ» ընկերության հիմնադիր Արամ Առաքելյանը: «Էն-Թի-Ի-Էֆ» հիմնադրամն ու «Թի-Էս-Դի» ընկերությունը համատեղ իրականացնում են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագիրը, որի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 6-ը հայկական ՏՀՏ ընկերությունների ավելի քան 40 ներկայացուցիչ կայցելեն 20 եվրոպական երկիր, կմասնակցեն ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող` · «Hi-Tech/Made in Armenia» բիզնես ֆորումների, · տեղական կազմակերպությունների հետ հանդիպումների, · հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը և · միջազգային մի շարք միջոցառումների: Հայկական ՏՀՏ պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա Վիեննայում, Պրահայում, Բեռլինում, Ամստերդամում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում, Զագրեբում, Բելգրադում, Սոֆիայում, Աթենքում և այլուր, ինչպես նաև կմասնակցի Բուխարեստում և Կատովիցեում կազմակերպվող խոշոր տեխնոլոգիական միջազգային միջոցառումներին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության, «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունների աջակցությամբ և «Լոֆթ» ու «Սիթիմոբիլ» ընկերությունների հովանավորությամբ:

Նմանատիպ նյութեր