Թայլանդուհին կողոպտել է ռուս զբոսաշրջիկին, և վերջինը ինքնասպանություն է գործել բուդդիստական մենաստանի պատերի տակ
Թայլանդի Պատայա քաղաքի Ջոմթիեն ծովափում բուդդիստական մենաստանի պատերի տակ հայտնաբերել են ռուս զբոսաշրջիկի դի: Այդ մասին տեղեկությունը հաստատել է ռուսական հյուպատոսության ներկայացուցիչ Վլադիմիր Սոսնովը:
Նրա խոսքով, ըստ իրավապահների, տղամարդը ինքնասպան է եղել: Առայժմ չի հաստատվել անձի ինքնությունը: Միայն հայտնի է, որ նա 54 տարեկան է:
Bangkok Post-ը տեղեկացրել է, որ վերջին ժամանակները նա ապրել է մենաստանում, որի ներկայացուցիչն ասել է, որ տղամարդը իրենցից կեցավայր է խնդրել, քանի որ իր մոտ գումար չի եղել. բանն այն է, որ թայլանդացի ընկերուհին տղամարդուն կողոպտել է՝ նրանից վերցրել 18 հազար ԱՄՆ դոլար ու անհետացել: «Նա օգնում էր մեզ մենաստանի աշխատանքներում, վանականները նրան ապրելու գումար էին տալիս», -ասել է վանականներից մեկը: