211652_close_icon
views-count1020 դիտում article-date 14:52 30-09-2015

Սարագոսայում և Մադրիդում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ

Սեպտեմբերի 25-26-ին Սարագոսայում և Մադրիդում տեղի ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Իսպանիայում հայտնի և մեծ համբավ վայելող ջութակահար, օրերս լատինական Գրեմմի մրցանակի առաջադրված, Արա Մալիկյանի համատեղ համերգները: Համերգները տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ: Կատարվեցին դասական, ժամանակակից և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգներին ներկա էին Իսպանիայի քաղաքական, մշակութային և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, Իսպանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ [img]/ups/images/063084400144360368670787.jpg[/img]

Նմանատիպ նյութեր