Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 129.000 տոննա խաղող. ՀՀ ԳՆ
Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։
Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է նաև 4630 տոննա խաղող։ Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]