3030 դիտում
17:50 23-09-2015
Մթերվել է շուրջ 75 000 տոննա խաղող. գյուղնախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի «Արմենիա Վայն» ընկերություն, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին։
«Ներկայումս խաղողի մթերումների եռուն շրջանն է, և ընկերությունների մեծ մասն արդեն սկսել են մթերումներ իրականացնել: Առաջիկա 2-3 օրերի ընթացքում հանրապետության բոլոր մթերողները, բացի Վայոց ձորի մարզից, որտեղ հիմնական աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում, կանցնեն խաղողի մթերումների իրականացմանը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` այս պահի դրությամբ մթերվել է շուրջ 75 հազար տոննա խաղող, զուգահեռ ընթանում է նաև արտահանումների գործընթացը. Արդեն իսկ արտահանվել է շուրջ 3750 տոննա խաղող, որը նախորդ տարվանից շուրջ 200 տոննայով ավել է, իսկ պտուղ-բանջարեղենի ընդհանուր արտահանման ծավալները շուրջ 11 500 տոննայով գերազանցում են 2014 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը, ընդ որում մինչև տարեվերջ աճի դինամիկան կպահպանվի:
Նախարարը նաև հավելեց, որ այժմ հանրապետությունում ընթանում է բերքահավաք, բնակլիմայական պայմաններն այդ առումով նպաստավոր են, և շուկայահանման և վերամշակման առումով խնդիրներ չեն լինի:
Իր հերթին «Արմենիա Վայն» ընկերության ինդուստրիալ տնօրեն Դանիել Ղևոնդյանը հայտնել է, որ այս տարի պայմանագրերով նախատեսել են 4500 տոննա խաղող մթերել, որից 2700 տոննան արդեն իսկ մթերվել է, մթերման աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 10-15-ը։
Անդրադառնալով արտահանման հարցին`տնօրենը նշել է, որ խնդիրներ գրեթե չեն եղել, բացառությամբ Ռուսաստանի Դաշնությունում վաճառքի ծավալների փոքր-ինչ նվազման։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` ընկերությունը նաև պայմանավորվածություններ է ձեռք բերել այլ երկրների հետ`արտադրված գինին արտահանելու համար։
Ընկերության ֆրանսիացի գինեգործն իր հերթին նշել է, որ թեև մթերման շրջանը դեռևս ընթացքի մեջ է, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այս տարվա խաղողի բերքից որակյալ գինի կստանան:
Նմանատիպ նյութեր
3401 դիտում
14:15 30-09-2015
Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 129.000 տոննա խաղող. ՀՀ ԳՆ
1485 դիտում
15:04 22-09-2014
Արարատի մարզում արդեն 44 հազար տոննա խաղող է մթերվել
1178 դիտում
11:53 15-10-2014
Հոկտեմբերի 15-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 181.909 տոննա խաղող
Այս բաժնից
886 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1318 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
787 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch