1600 դիտում
13:10 30-09-2015
Քննարկվել են ՀՀ կիբեր անվտանգության ծրագրի մշակմանն առնչվող հարցեր
Ս.թ. սեպտեմբերի 23-ից 25-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի շրջանակներում այցելել է ԱՄՆ-ում տեղակայված «Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակ:
Այցի ընթացքում տեղի են ունեցել այցելություններ ընկերության Կիբեր հանցագործությունների պայքարի գրասենյակ և Տվյալների պահպանման կենտրոն, ինչպես նաև հանդիպումներ ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանի և ընկերության այլ ներկայացուցիչների հետ: Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ կիբեր անվտանգության ծրագրի մշակման և ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչությունների կիբերանվտանգության ոլորտում համապատասխան անձնակազմի պատրաստության գործում «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:
Պատվիրակության կազմում ընդգրկված «ԵրՄՄԳՀԻ» տնօրեն Ա.Թառոյանը «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին է ներկայացրել կիբերանվտանգության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավման նպատակով ՀՀ-ում «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի ստեղծման նախաձեռնության մանրամասները և ընկերության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի համաձայն սեպտեմբերի 28-ից 30-ը «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոնում վերապատրաստում է անցնում ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչություններից կազմված տեխնիկական անձնակազմը:
Նմանատիպ նյութեր
976 դիտում
21:42 28-03-2024
Տիգրան Ավինյանը Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ
3435 դիտում
15:07 08-09-2016
ՆԱՏՕ-ն էապես ավելացնում է կիբեր անվտանգության ապահովմանն ուղղված ծախսերը
Այս բաժնից
400 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
547 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
928 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ