slot gacor thailand slot gacor thailand slot gacor thailand slot gacor slot gacor slot gacor thailand slot gacor thailand slot gacor
Ամերիկյան օդուժը ռմբակոծում է թալիբների կողմից զավթված Քունդուզ քաղաքը
211652_close_icon
views-count2964 դիտում article-date 16:51 29-09-2015

Ամերիկյան օդուժը ռմբակոծում է թալիբների կողմից զավթված Քունդուզ քաղաքը

Աֆղանստանում սկսվել է երկրի հյուսիսային Քունդուզ քաղաքը թալիբներից ազատագրելու օպերացիան: The Associated Press-ը հաղորդում է, որ աֆղանական ուժերին օգնում են ամերիկյան ռազմաօդային ուժերը: ԱՄՆ ուժերն արդեն մի քանի հարվածներ են հասցրել թալիբների դիրքերին: Այդ մասին հայտնել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմական առաքելության ներկայացուցիչ Բրայան Թրայբասը: Համանուն նահանգի 300 հազար բնակչություն ունեցող քաղաքը հանդիսանում է կենտրոնը: Թալիբները հարձակման էին անցել երկուշաբթի առավոտյան: Մի քանի հարյուր մարդկանցից բաղկացած ահաբեկիչների խմբերից մեկը հարձակվել էր նաև Քունդուզի բանտի վրա և ազատ արձակել բանտարկյալներին: Հարձակման էին ենթարկվել նաև նահանգային խորհրդի շենքը, ազգային անվտանգության շենքը, ՄԱԿ-ի մասնաճյուղը, այլ կառավարական հաստատություններ:

Նմանատիպ նյութեր