2236 դիտում
15:59 23-09-2015
Նախարար Արփինե Հովհաննիսյանը Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ մի շարք աշխատակիցների պարգևատրել է շնորհակալագրերով
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Անկախության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ, աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Նախարարության մի շարք աշխատակիցների պարգևատրել է շնորհակալագրով:
«Մեր ազգային տոնի հետ կապված երեք զգացում եմ ունենում՝ շնորհակալության՝ անկախությունը կերտողների, այն մեզ նվիրողների նկատմամբ, պատասխանատվության՝ բոլորիս համար և աղոթք՝ սահմանին կանգնած զինվորի կյանքի ու առաղջության համար»,- ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իր տեղում, իր կարողություններին ու հնարավորություններին համապատասխան պետք է ծառայի անկախ Հայաստանի, մեր ազգի ու պետականության համար:
[img]/ups/images/0765935001443007726380681.jpg[/img]
Երկարամյա ծառայության համար նախարարի շնորհակալագրով պարգևատրված նախարարության աշխատակից, քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի այրի Հասմիկ Նավասարդյանի խոսքով՝ հաջողության հասնելու համար պետք է գիտակցել անկախության գինը: «Մեր նախնիները երազել են անկախության, պետականության կառուցման համար. այսօր այն մեզ տրված է, բայց մեր վերջնական նպատակին հասնելու համար դեռ շատ անելիք ունենք»,- ասել է Հասմիկ Նավասարդյանը՝ սերունդներին մաղթելով ուժ ու եռանդ պետականաշինության գործում հաջողության հասնելու համար:
[b]ՀՀ Արդարադատության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
2051 դիտում
16:31 19-09-2015
Գալուստ Սահակյանը ՀՀ Անկախության տոնի առթիվ պարգևատրել է մի շարք աշխատակիցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
697 դիտում
19:52 27-12-2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
742 դիտում
19:40 27-12-2024
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ
730 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը