slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Յախք, թու. Նիկոլայ Ծատուրյանը՝ Արմենչիկին պարգևատրելու մասին. «ՀԺ»
211652_close_icon

Յախք, թու. Նիկոլայ Ծատուրյանը՝ Արմենչիկին պարգևատրելու մասին. «ՀԺ»

views-count9820 դիտում article-date 07:47 22-09-2015
«Հայկական ժամանակը» գրում է. ««Յախք, թու, կարող էի, չէ՛, հայ չծնվել», սա է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի արձագանքը՝ Արմենչիկ բեմական անունով հայտնի երգչին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ։ Նշված կոչումը երգիչ Արմեն Գոնդրաչյանին (Արմենչիկին) Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է Հայաստանի անկախության օրվա առթիվ` երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար: Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ սա արդեն խայտառակություն է: «Երբ որ չափանիշը իջնում է մինչեւ «պլինտուս», դա արդեն սարսափելի է: Դա խոսում է մեր անճաշակության, գռեհկության, աշխարհից կտրվածության մասին: Եթե աշխարհը 21-րդ դարում է, մենք 19-րդ դարում ենք դեռ»,- կարծիք հայտնեց թատերական գործիչը»։

Նմանատիպ նյութեր