Մոդել Նատալյա Վոդյանովան հոսպիտալացվել է կաթվածի կասկածանքով
Հայտնի սուպերմոդել Նատալյա Վոդյանովան Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է` կաթվածի կասկածանքով:
33-ամյա մոդելը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի մասնավոր հիվանդանոցներից մեկը:
Հայտնի է, որ մոդելի օգնականը բժիշկներին է դիմել, երբ նկատել է, որ Վոդյանովայի ժպիտն ասիմետրիկ է դարձել, սակայն պարզվել է, որ այդ ամենը նախօրեին ատամնաբույժին հաճախելու հետևանքն է եղել:
Բժիշկները մոդելի մոտ կաթված չեն հայտնաբերել: