Անկախության օրը երթի մասնակիցները փակել են փողոցը
Դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության կազմակերպած «Ինքնիշխանության երթի» մասնակիցներն այսօր փակել էին Աբովյան փողոցը՝ ի նշան բողոքի, քանի որ այդ հատվածում ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Աբովյան փողոց ժամանեցին մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ եւ բացեցին փողոցը։
Այս պահին դեռ նշված հատվածում ոստիկաններ եւ ակտիվիստներ կան։
Նշենք, որ ազատամարտիկը ՀՀԿ գրասենյակի մոտ սուր ելույթ էր ունեցել, որից հետո ծեծի էր ենթարկվել։ Կուսակիցները նշում են, որ նրան ծեծի ենթարկողները երեքն են եղել։