2089 դիտում
22:42 23-04-2014
Ջահերով երթի մասնակիցները նամակ են հանձնել ՀՀ նախագահին
Այսօր՝ ապրիլի 23-ին, Ազատության հրապարակից [url=https://shamshyan.com/hy/article/11980/]մեկնարկեց[/url] ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող:
Երթի մասնակիցները նաև նամակ են հանձնել ՀՀ նախագահին` պահանջելով ի նշանավորումն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման և ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի՝ ետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:
Նամակում մասնավորապես ասվում է .
Մեծարգո պարոն Նախագահ,
- Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակավում է, իսկ հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռեւս առկա է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը,
- Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվել է առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիան պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն-Ադրբեջան հակամարտության կարգավորմամբ,
- Նկատի ունենալով «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ՀՀ նախագահի՝ 2010 թվականի ապրիլի 22-ին հրամանագիրը,
- Հաշվի առնելով 2013 թվականի հունվարի 21-ին Ձեր այն հայտարարությունը, համաձայն որի, եթե Թուրքիան մոտ ժամանակներում չվավերացնի փաստաթղթերը, Հայաստանը կարող է վերանայել որոշումը, հանել Ազգային Ժողովի օրակարգից արձանագրությունները, հետ կանչել ստորագրությունը,
- Հիմք ընդունելով ՀՀ նախագահի՝ 2011 թվականի հունվարի 17-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում արված հայտարարությունը. այն է` «Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով եւ գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից եւ ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլեւ վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին»,
Պահանջում ենք` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման եւ ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
3020 դիտում
20:19 18-12-2020
Ջահերով երթի ընթացքում բարձրախոսով հնչեցին վերջին պատերազմում բոլոր զոհվածների անունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4894 դիտում
16:01 01-05-2014
Աշխատավորների երթի մասնակիցները դժգոհում էին պարտադիր կուտակայինից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ