211652_close_icon
views-count15837 դիտում article-date 13:51 15-09-2014

Դատարանը կալանավորեց Քանաքեռում Պստոյին սպանած Ցոցիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սիմա Հովսեփյանի նախագահությամբ ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր դիմել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված 32-ամյա Արտակ Մինասյանին երկամսյա կալանքի վերցնի: Դատավորը դռնփակ դատական նիստը անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Մինասյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Արտակ Մինասյան (Ցոցիկ) [img]/ups/images/0177010001410774522494597.jpg[/img] Սպանված Արմեն Հակոբյանը (Պստո) [img]/ups/images/0401825001410774575500609.jpg[/img] Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/11/26517/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], սեպտեմբերի 11-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում 1-03 Շտապ օգնության Արաբկիրի ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել էր Քանաքեռի 2-րդ փողոց, որտեղ հայտնաբերել էր մահացած տղամարդու դի: Խումբն ահազանգել էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից նշված հասցե էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Արթուր Մեհրաբյանի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի օպերատիվ խումբը՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը նշված փողոցի աստիճանների վրա հայտնաբերել էր նույն փողոցի 35 տան բնակիչ, 44-ամյա Արմեն Հակոբյանի դին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր