Կարինեն անհիմն վիճաբանել եւ եղունգները մխրճել է թերապևտի դաստակի մեջ
Կարինե Քարամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի 118-րդ աշխատասենյակում անհիմն պատճառով վիճաբանել է թերապևտ Ա. Խալաֆյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ եղունգները մխրճել է վերջինիս աջ դաստակի 3-րդ մատի շրջանի մաշկի մեջ։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սեւանի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։