211652_close_icon
views-count3787 դիտում article-date 14:15 21-09-2015

Հրաձգություն Վոլգոգրադում. վիրավորների մեջ 2 հայ կա. ոստիկանությունը 2 ադրբեջանցիների է ձերբակալել

ՌԴ Վոլգոգրադ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ 1 մարդ մահացել է, իսկ մի քանի հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորներից 2-ը հայեր են: Վիճաբանությունը տեղի է ունեցել Վոլգոգրադի Ձերժինսկի թաղամասի Կաչինցև փողոցում՝ «Frant’Эль» ռեստորանի մոտակայքում: Տաքսիստի և հաճախորդների միջև վիճաբանությունը առաջացել է այն բանից հետո, երբ տաքսիստը հրաժարվել է սպասարկել հարսանեկան արարողությունից վերադարձող հաճախորդներին, ովքեր հարբած էին: Վերջիններս ծեծի են ենթարկել տաքսիստին, իսկ նա էլ կանչել է իր ծանոթին, ում մոտ և եղել է Մակարով տեսակի ատրճանակ, որից նա կրակոցներ է արձակել: Տուժածներից մեկը՝ 22-ամյա Յան Կլյուշինը, տեղում մահացել է: Ադրբեջանական օxu.az կայքի տվյալներով՝ վիրավորվել են 22-ամյա Արմեն Եղիազարյանը, 24-ամյա Վլադ Ջիգարխանյանը, 22-ամյա Օլեգ Սեմյոնովը, 22-ամյա Իգոր Սմոլյանինովը, 23-ամյա Ալեքսանդր Կլիմուխինը: Ոստիկանությունը ձերբակալել է 2 կասկածյալների՝ ադրբեջանցիներ Ա. Վելիևին և Յու. Վելիևին:

Նմանատիպ նյութեր