211652_close_icon
views-count1716 դիտում article-date 16:35 20-09-2015

Օմսկում ավտոլվացման կետի աշխատակիցը առևանգել է հաճախորդի ամենագնացը և ավտովթարի պատճառ դարձել

Ռուսաստանի Օմսկ քաղաքի ավտոլվացման կետերից մեկի աշխատակիցը առևանգել է հաճախորդի Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան և ճանապարհին բախվել 3 ավտոմեքենայի, ինչի հետևանքով կա 4 վիրավոր: Բանն այն է, որ 27-ամյա հարբած աշխատակիցը Mitsubishi Pajero ամենագնացով ավտոճանապարհին կորցրել է ղեկի կառավարումը և բախվել Toyota Corolla Spacio և Toyota Carina մակնիշի ավտոմեքենաներին, այնուհետև Volvo բեռնատարին: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

Նմանատիպ նյութեր