Ավտոլվացման կետի աշխատակիցը հաճախորդի մեքենայում արգելակի փոխարեն սեղմում է գազի ոտնակը. տեսանյութ
Ցուրտ եղանակի պատճառով Lexus ավտոմեքենայի վարորդը որոշել էր մեքենան լվանալ ավտոլվացման կետում, որտեղ նա հազվադեպ էր լինում, քանի որ գերադասում էր ինքնուրույն լվանալ իր տրանսպորտային միջոցը: Սակայն, դժբախտաբար, ամեն ինչ վատ ավարտ էր ունեցել:
Բանն այն է, որ Lexus-ի ղեկին նստած ավտոլվացման կետի աշխատակիցը մեքենան դուրս բերելուց արգելակի ոտնակի փոխարեն սեղմել էր գազի ոտնակը, ինչից հետո մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտի, բախվել 2 ավտոմեքենայի և տապալել մի քանի ծառեր:
Ներկայացնում ենք տեսանյութը: