1536 դիտում
11:02 19-09-2015
Արմեն Աշոտյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչներ Դանդան Չենին, Նինո Կուտատելաձեին, Ջուլիա Լիբերմանին, Սորեն Նելլմանին և Անուշ Շահվերդյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են "Կրթության որակ և համապատասխանություն" երկրորդ վարկային ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող "Կրթության բարելավում" նոր վարկային ծրագրի ընթացքին առնչվող մի շարք հարցեր:
Շեշտելով ՀԲ աջակցությունը կրթական բարեփոխումների իրագործման ու ոլորտի զարգացման գործում՝ ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է հատկապես հաջողությամբ իրագործված նախակրթարանների հիմնադրման ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի 10 բարձարագույն ուսումնական հաստատություններում "Նորարարական մրցակցային հիմնադրամների" փորձարկումը, որի շնորհիվ բուհերում բացվել են ժամանակակից լաբորատորիաներ, կատարվել է ենթակառուցվածքների զարգացում և տեխնիկական վերազինում: ՀԲ նոր վարկային ծրագրով նախատեսված աշխատանքներից ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորել է հատկապես ավագ դպրոցների հիմնանորոգման ու կրթակարգի վերանայման խնդիրները:
Բանկի ներկայացուցիչները նշել են, որ այցի ընթացքում նպատակ ունեն ամփոփել "Կրթության որակ և համապատասխանություն" երկրորդ վարկային ծրագրի փակման հաշվետվությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
15:37 09-03-2015
Արմեն Աշոտյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի պատվիրակությանը
888 դիտում
14:16 14-05-2015
Նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինի հետ
1451 դիտում
21:00 31-10-2014
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Կոտայքի մարզ
Այս բաժնից
772 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1039 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1306 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ