1087 դիտում
15:37 09-03-2015
Արմեն Աշոտյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի պատվիրակությանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի իրականացրած ընթացիկ ծրագիրը, ինչպես նաև նոր վարկային ծրագրի մեկնարկի և հիմնախնդիրների շուրջ մի շարք հարցեր: Նախարարը նշել է, որ կրթության բարեփոխումների շարունակականության գերակայությամբ սահմանվել են որոշակի ուղղություններ, որոնք ներառված են Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրում:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ծրագրի լուսաբանման աշխատանքներին և թափանցիկությանը, կողմերի պատասխանատվությանը` հանրությանը մատչելի դարձնելու, այդ թվում, ծրագրի սոցիալական բաղադրիչը: Մանրամասնլով նոր վարկային ծրագիրը՝ նախարարը նշել է, որ ՀԲ աջակցությամբ նախ կկահավորվեն և նոր գույքով կապահովվեն ավագ դպրոցները, կստեղծվեն նոր բնագիտական լաբորատորիաներ, ինչպես նաև կվերլուծվեն ու նոր մոտեցում կցուցաբերվի դպրոցական ծրագրերի բովանդակությանը: Նախատեսվում է նաև աջակցություն ցացաբերել բուհական համակարգի նորարարական նախաձեռնություններին: Հանդիպման մասնակիցները նշել են, որ ավագ դպրոցների հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են մոտ երկու տասնյակ դպրոցներ, ծրագիրն արդեն մեկնարկել է. այժմ ընթացքի մեջ են նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու մրցույթների նախապատրաստական աշխատանքերը: Նախարարը ՀԲ ներկայացուցչին առաջարկել է, հաշվի առնելով կառավարության առաջնահերթությունները, դպրոցաշինական ծրագրերի իրագործումն ավելի մեծ տեմպով կազմակերպել՝ հնարավորության դեպքում աշխատանքները սկսելով միաժամանակ ավելի մեծ թվով ավագ դպրոցներում:
Քրիստիան Աեդոն իր հերթին նշել է, որ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի և նախարարի ավելի վաղ կայացած հանդիպումը շատ արդյունավետ ընթացք է ստացել, և նախանշվել են մի շարք կարևոր ուղղություններ: Քրիստին Աեդոն, դրական գնահատելով ընթացիկ ծրագիրը, ընդգծել է, որ համատեղ ջանքերով պետք է անել հնարավորը, որ նոր վարկային ծրագիրը ևս բարձր գնահատականների արժանանա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրագործմանն առնչվող կազմերպչական մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
1566 դիտում
11:02 19-09-2015
Արմեն Աշոտյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչներին
924 դիտում
14:16 14-05-2015
Նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինի հետ
2168 դիտում
16:20 18-02-2015
Արմեն Աշոտյանն ընդունել է ԱՄԷ-ի Շախմատի ֆեդերացիայի պատվիրակությանը
Այս բաժնից
796 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1090 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1024 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին