1924 դիտում
10:02 17-09-2015
Ֆինանսների նախարարությունը դեռ շարունակում է Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումները. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. «Ֆինանսների նախարարությունը դեռ շարունակում է Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումները, որոնք սկսվել էին փետրվարյան իրադարձություններից հետո, և, ըստ վարչապետի հավաստիացումների, պետք է ավարտված լինեին հունիսին։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարել է, թե Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումների ծավալը մեծ է և բարդ, որոշ հարցերում իրենք անհամաձայնություն ունեն»։
«Այնինչ մոտ 15 օր առաջ ֆիննախից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել էին, որ նշված ստուգումները կավարտվեն մոտ 10 օրից։ Դրանից մի 20 օր առաջ էլ ասել էին, որ 10 օրից կավարտվեն։ Ենթադրվում է՝ մի 20 օրից էլ կասեն 10 օրից կավարտենք։ Իսկ մինչ կկողմնորոշվեն, թե ինչ սիմվոլիկ տուգանքներ գրեն Ծառուկյանի այս կամ այն ձեռնարկության վրա, որ չարիքի ուղուց դարձի եկած ԲՀԿ նախկին նախագահը չնեղանա, վերջինիս երբեմնի ղեկավարության ներքո գործած Բարգավաճում նոր խմորումներ են սկսվել»։
Նմանատիպ նյութեր
2917 դիտում
19:05 21-05-2016
ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկություններում
12202 դիտում
16:42 22-11-2023
Հանրայինով հեռարձակված՝ Գագիկ Ծառուկյանի մասին տեսանյութը հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է. Ծառուկյանի խոսնակ
1590 դիտում
16:38 15-04-2019
Խախտումներ և բացթողումներ ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում. դատախազությունը շարունակում է ՔԿՀ-ներում ստուգումները
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2374 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»