BMW կոնցեռնի գլխավոր տնօրենը ուշաթափվել է ավտոշոուի բացման արարողության ժամանակ. տեսանյութ
BMW ընկերության գլխավոր տնօրեն Հարալդ Կրյուգերը ուշագնաց է եղել Ֆրանկֆուրտում միջազգային ավտոսրահի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Կրյուգերը բեմ է բարձրացել մամուլի ներկայացուցիչների հետ շփվելու նպատակով, սակայն ելույթի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է: Նա կորցրել էր գիտակցությունը և ընկել գետնին: Կոնցեռնի ղեկավարը սրահը լքել է թիկնապահների օգնությամբ:
Լրագրողների հետ հանդիպումը հետաձգվել է:
Այս պահին Կրյուգերի վիճակն արդեն կայուն է գնահատվում: Նա գտնվում է հիվանդանոցում` սրտի կաթվածի նախանշաններով:
Ներկայացնում ենք տեսանյութը: