211652_close_icon
views-count5171 դիտում article-date 17:23 14-09-2015

«3-րդ» աչք ունեցող տասնյակ գանգերը ցնցել են չինացի հնագետներին

Չինաստանում կազմակերպված ցուցադրությունը գլուխկոտրուկի առաջ է կանգնեցրել մասնագետներին: 68 գանգերի վրա անհայտ ծագման «անցք» կա՝ «3-րդ» աչք: Գանգերը պեղվել են 1986-1989թթ. եւ մոտ 2200-2800 տարեկան են: Մասնագետների մի մասը կարծում է, որ տարօրինակ հետքերը հարվածի հետեւանք են, որոշների խոսքով էլ՝ վիրահատական միջամտությունից են առաջացել: Հնագետների մի մասի խոսքով էլ՝ գանգերում անցքերի առկայությունը ծիսակարգի մի գործողություն է, որի միջոցով քրմերը «բացում» էին «3-րդ» աչքը: Այդպես է եղել, օրինակ, Տիբեթի հնագույն ժողովուրդների ավանդույթներում:

Նմանատիպ նյութեր