Պանետան լքում է Մեծ թենիսը հաղթանակած
Թենիսի ԱՄՆ բաց առաջնության (US Open) հաղթողի կոչումը նվաճելուց անմիջապես հետո իտալացի թենիսիստ Ֆլավիա Պանետան հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Այս գիշեր նա եզրափակիչում հաղթել է իր հայրենակից Ռոբերտա Վինչիին, որը կիսաեզրափակիչում ծնկի էր բերել US Open-ի վեցակի հաղթող Սերենա Ուիլյամսին: «Բոլորն են այսպես ուզում՝ հեռանալ գլխավոր նվաճումը ձեռքին; Սակայն այս տարի ես կխաղամ մինչեւ վերջ»,-Պանետայի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին: